«Ծիրանի» անսամբլ, Գործ 1
Կատարյալ գեղեցկություն ստանալու համար անհրաժեշտ է, մաքրելով խանգարող տարրերը, փոքր-ինչ ընդգծել բնական գեղեցիկը… Ասածն ավելի քան տեղին է, երբ խոսքը վերաբերվում է հայ մշակույթին, որը հայ հող ու ջրից, լեռներից սերված, քարքարոտ հողում ծաղկած ծիրանենու է նման: Նույնապես մեր աշուղների՝ Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Ջիվանու և այլոց երգերից առնում ենք մեր բերքերի քաղցրությունը, Կոմիտասի երգերից համն ենք առնում մեր թոնրի հացի ու կարմիր գինու, մեր միջնադարյան տաղերից ու հոգևոր երգերից հագուրդ ենք ստանում ինչպես մեր լեռների ստորոտի աղբյուրներից:
Այս ձայնասկավառակում «Ծիրանի» անսամբլը փորձել է առավելապես բնական մատուցել հայ երաժշտության տարբեր շերտերից վերցրած գոհարները, իսկ կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանի ձեռագիրն ամբողջացրել է մեր երաժշտության տարբեր գունային գամմաները՝ ընկալելի դարձնելով այն մերօրյա հանդիսատեսին:
Սովորել հայոց պատմությունը՝ սա է հայի արվեստը հասկանալու և սովորելու միակ ուղին:
Հիրավի, թե՛ երաժշտությունը, թե՛ գրականությունը նման են մի մեծ խառնարանի, որտեղ ձուլվել են հազարամյակների պատմությունը, մարդկային հասարակության տարբեր շերտերը՝ իրենց կենսակերպով ու մտածողությամբ:
Գեղջկական երգերը, միջնադարյան տաղերը, գուսանական, աշուղական երաժշտությունը՝ հայ երաժտություն անվամբ շղթայի տարբեր մասնիկներն են, որի ամեն մի օղակն իր ժամանակահատվածն ու տարածաշրջանն ունի, իր ուրույն պատմությունը:
Ծիրանի անսամբլի նպատակն է ներկայացնել հայ երաժշտությունն իր տարբեր շերտերով, այդ ու հանդերձ հասանելի լինելով մերօրյա ունկնդրին՝ բավարարելով թե՛ խստապահանջ երաժիշտի, թե՛ պատահական ունկնդրի լսելիքը։
Ծիրանի անսամբլը ստեղծվել է 2012 թվականին: Խումբն ի սկզբանե գործիքային հնգյակ էր՝ դուդուկ, շվի, թառ, ուդ, դհոլ գործիքների կազմով, որտեղ դուդուկը հանդես է եկել որպես մենակատար-գերիշխող գործիք: 2014 թվականին խումբը համալրվել է երգիչներով:
Tsirani Ensemble • Tiramayr (Mother of Lord) – medieval sacred song
“Keler Tsoler” (Walking and Shining) & “Chem Kerna Khagha” (I Can’t Play) – Komitas
“Love Song” – Naghash Hovnatan & “Matchkal” (“Ploughman”) – traditional song
Tsirani Ensemble • Round Dance and Tamzara
Tsirani Ensemble • Dance Songs of Region Van
Al Aylughes (My scarlet Handkerchief) & Habrban (Phrase addressed to the speaker) – Komitas
Tsirani Ensemble • “Avetis ev Par”(Tidings and Dance) – Grigor Arakelian
Tsirani Ensemble • “Tsirani tsar“(Apricot Tree) – Komitas
Komitas “Antuni” • Seyran Avagyan
«Երաժշտությունը կատարյալ է, երբ այն առաջացնում է հույզեր, զգացմունքներ, որոնք կարող են լինել, թե՛ վիշտ ու տխրություն, թե՛ հրճվանք ու զարմանք և թե՛ խրախճանք: Հայոց պատմությունը և հայ ազգի գենետիկ հիշողությունը պարունակում են իրենց մեջ հույզերի այս ամբողջ գունապնակը: Մեզ մնում է միայն վերարտադրել մեր պապենական ժառանգությունը՝ մեր ժամանակներին հատուկ մոդեռն լուծումներով պահպանելով մեր հազարամյա մշակույթի բյուրեղյա մաքրությունը»
գեղարվեստական ղեկավար՝ Արտակ Ասատրյան:
«Ծիրանի» անսամբլը
Արարատյան դաշտավայրում և Հայկյան լեռների ստորոտներում աճող ծիրանենի…
Ոչինչ ավելի վառ չի բնորոշում հայ մարդուն ու նրա հոգևոր գենը, քան ծիրանի ծառը: Ուստի, դարեր առաջ հայ արքաները պիտի կրեին ծիրանագույն պատմուճան, Կոմիտասը և Աշուղ Ջիվանին պիտի գրեին «Ծիրանի ծառը» երգերը՝ նույնացնելով ծիրանենին՝ Հայաստանի, պտուղները՝ հայ մարդու հետ:
«Ծիրանի» անսամբլը, որպես այս անվան կրող՝ անդրադարձ է կատարում հայ երաժշտությանը` ներառելով հայ միջնադարյան, հոգևոր, ժողովրդական, գուսանական երաժշտությունը և կոմիտասյան արվեստը:
Գեորգի Մինասյան
դուդուկ, շվի
Դավիթ Ավագյան
թառ
Մարիամ Միրզոյան
ուդ
Գոռ Ղալմուխյան
հարվածային
Էկա Հորստկա
սոպրանո
Արտակ Ասատրյան
սոլո դուդուկ,
գեղարվեստական
ղեկավար